Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի
copy image url

Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի

Ներքին 10 ամիս առաջ - 12:25 26-05-2024
Ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետեւանքների մասին ՆԳՆ եւ ՏԿԵՆ զեկույցները եւ ուղեւորվել աղետի գոտի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և հավելել.

«ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ ՆԳ նախարարի տեղակալ - Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են»:

Հիշեցնենք՝ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից: Նախնական տվյալներով կա 1 զոհ. մանրամասներ՝ Դեբեդի վարարումից։ Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի։

Ամենից շատ դիտված