Լևոն Արոնյանը՝ 2024 թվականին ամենաշատ գումար վաստակած շախմատիստների թվում
copy image url

Լևոն Արոնյանը՝ 2024 թվականին ամենաշատ գումար վաստակած շախմատիստների թվում

Սպորտ 2 ամիս առաջ - 21:24 05-02-2025
Լևոն Արոնյանը՝ 2024 թվականին ամենաշատ գումար վաստակած շախմատիստների թվում Forbes-ը ներկայացրել է այն գրոսմայստերների ցանկը, որոնք 2024 թվականի ընթացքում վաստակել են ամենաշատ գումարները մրցաշարերի արդյունքում։

Տասնյակում է ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով վաստակել է ավելի քան 257 հազար դոլար։ «Հավերժ երիտասարդ Լևոնը հերթական անգամ ապացուցում է, որ դեռ վաղ է իրեն պայքարից դուրս համարելը։

ԱՄՆ-ի գավաթում Արոնյանի անսպասելի հաղթանակը նրան 90 հազար դոլար բերեց, իսկ հետո, ավանդույթի համաձայն, ցուցակը շարունակվեց Grand Chess Tour-ով և Champions Chess Tour-ով»,- գրել է Forbes-ը։

Ամենից շատ դիտված