Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերը
copy image url

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերը

Ներքին 2 ամիս առաջ - 17:45 05-02-2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը:

Ամենից շատ դիտված