Մինչ այժմ Սև ծովում ռուսական «Վասիլի Բեխ» քարշակի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին ամբողջ տեղեկատվությունը ստացվել է Ուկրաինայի իշխանությունների և զինվորականների կողմից։ Սակայն ինչպես փոխանցում է Washington Post-ի ռազմական թղթակիցը, Պենտագոնի նրա աղբյուրը պատրաստ է հաստատել մանրամասներից առնվազն մեկը՝ քարշակի վրա ընկել է «առնվազն մեկ» հականավային Harpoon հրթիռ։
Ուկրաինան վերջին շաբաթներին ձեռք է բերել մի քանի նման հրթիռներ, և այս շաբաթ ԱՄՆ-ը հայտարարել է, որ երկրին կմատակարարի ևս մի քանի արձակման կայաններ և հրթիռներ դրանց համար։ Քարշակը ընթանում էր դեպի գրավված Զմեյնի կղզի, ուկրաինական վերջին տվյալներով՝ այն խորտակվել է։
Աղբյուրն ասում է, որ հրթիռը եղել է ամերիկյան արտադրության, սակայն չի ստացվել ԱՄՆ-ից, ինչը համապատասխանում է Ուկրաինա այդ զինատեսակների մատակարարումների հաջորդականությանը։