Նավալնիները պատրաստվում են դատի տալ Ֆրանսիային․ France Press
copy image url

Նավալնիները պատրաստվում են դատի տալ Ֆրանսիային․ France Press

Մամուլ Արտաքին 2 ամիս առաջ - 10:15 05-02-2025
France Press-ը գրում է. Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը մերժել է Յուլյա և Օլեգ Նավալնիների հայցն ընդդեմ Yves Rocher ընկերության, որին նրանք մեղադրում են զրպարտության մեջ։

Այժմ ընտանիքը չորս ամիս ժամանակ ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելու համար:

Ընտանիքի փաստաբանը հայտարարել է, որ իրենք դատի են տալու Ֆրանսիային։

Հիշեցնենք, որ 2012 թվականին ՌԴ–ում քրգործ էր հարուցվել Ալեքսեյ և Օլեգ Նավալնիների դեմ՝ «Իվ Ռոշեր»–ից փողերի լվացման և հափշտակության մեղադրանքով, սակայն ընկերությունը ի վերջո հայտարարել էր, որ իրենք վնաս չեն կրել։

Ամենից շատ դիտված