Թրամփը ճնշում է Իրանին, բայց կողմ է հանդիպմանը․ Reuters
copy image url

Թրամփը ճնշում է Իրանին, բայց կողմ է հանդիպմանը․ Reuters

Մամուլ Արտաքին 2 ամիս առաջ - 10:08 05-02-2025
Reuters-ը գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես դուրս եկավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և արգելեց Մերձավոր արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը (UNRWA) տրվող ֆինանսավորումը:

Թրամփը նաև ստորագրել է «կոշտ» հրահանգ՝ ուժեղացնելու ճնշումները Իրանի նկատմամբ, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ պատրաստ է հանդիպել Իրանի առաջնորդի հետ՝ քննարկելու Թեհրանի՝ միջուկային հավակնություններից հրաժարվելու հարցը: