Euronews-ը գրում է. Գերմանիայի կանցլերի պաշտոնի թեկնածու, ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի ներկայացուցիչ Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ իր կուսակցությունը չի համագործակցի «Գերմանիայի այլընտրանք» (AfD) ծայրահեղական կուսակցության հետ ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Գերմանիայում տեղի են ունեցել լայնածավալ բողոքի ցույցեր Մերցի՝ միգրացիոն օրենքները խստացնելու առաջարկի դեմ, որով նա աջակցում էր «Գերմանիայի այլընտրանք» կուսակցությանը։
Մերցը ընդգծել է, որ այդ կուսակցության հետ ցանկացած բանակցություն բացառված է։