Դավիթաշենում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք տնկած ու խնամած ծառերը փորձել են «քոքից» կտրել. shamshyan.com
copy image url

Դավիթաշենում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք տնկած ու խնամած ծառերը փորձել են «քոքից» կտրել. shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 13:30 04-02-2025
Այսօր՝ փետրվարի 4-ին, Երևանում անհայտ անձը կամ անձինք փորձել են ծառերի սպանդ իրականացնել:

Ժամը 11:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք փորձել են Դավիթաշեն 4-րդ թաղամասի վերջնամասում՝ դեպի Զովունի տանող հատվածում գտնվող կանաչ ծառերի սպանդ իրականցնել:

Այս պահին թաղապետարանի և քաղաքապետարանի աշատակցիները պատրաստվում են զեկուցագիր ներկայացնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որից հետո հավանաբար քաղաքապետարանը դեպքի մասին կտեղեկացնի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին:

Թե ինչ ընթացք կտա գործը, դեռևս հայտնի չէ, սակայն այս տարածքում տարիներ առաջ տիրում էր գարշահոտ վիճակ ու Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Դավիթաշենի այն ժամանակվա թաղապետ Ռուստամ Բաղդասարյանի ու բնակիչների շնորհիվ տարածքը մաքրվել ու տնկվել էին ծառեր, իսկ հիմա ինչ-որ ծառասպան կամ ծառասպաններ փորձել են ծառերի սպանդ իրականացնել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: