Փաշինյանը ասուլիսին խոստովանեց, որ ավտորիտար կառավարիչ է. Արմեն Աշոտյան
copy image url

Փաշինյանը ասուլիսին խոստովանեց, որ ավտորիտար կառավարիչ է. Արմեն Աշոտյան

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 12:51 04-02-2025
«Ակնհայտ է, որ Փաշինյանը գաղափարական հիմք է փորձում ստեղծել սեփական իշխանությունը երակարացնելու և Հայաստանը թուրքական աշխարհին ծախելու համար»,- դատական հերթական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքով՝ Փաշինյանի ասուլիսից, Վաշինգթոնում և Շվեյցարիայում ելույթներից պարզ է դառնում, որ «Նիկոլը բոլորին համոզում է, որ իր իշխանությունը պահելու տակ պետք է գաղափարական հիմքեր ստեղծվեն, փոփոխվեն այդ հիմքերը, ինչն ակնհայտ անբարոյականություն է ոչ միայն այսօրվա հետ կապված, այլ նաև՝ անցյալի և ապագայի»: «Ասուլիսին նա խոստովանեց նաև, որ ավտորիտար կառավարիչ է, որովհետև գաղափարախոսություն փոխելու մանդատ չունի»,- հավելեց Աշոտյանը: