Ասել, չես արել, Ավինյա՛ն. Ժողովուրդ
copy image url

Ասել, չես արել, Ավինյա՛ն. Ժողովուրդ

Մամուլ 2 ամիս առաջ - 08:02 04-02-2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոստումները հաճախ չեն կատարվում, իսկ պատճառաբանումը բազմիցս եզրափակվում է նախադասությամբ, թե «Տիգրան Ավինյանը դա նկատի չի ունեցել»։

Եկեք առկա փաստերը դնենք կողք կողքի և տեսնենք, թե Տիգրան Ավինյանն այս անգամ ինչ է նկատի ունեցել, կամ ինչ նկատի չի ունեցել։

2023 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ճիշտ Երևանի ավագանու նախընտրական թեժ քարոզարշավի ժամանակ, Տիգրան Ավինյանն արեց այն, ինչ անում են քաղաքական պայքարի մեջ մտնող ուժերը. տալիս են խոստումներ, որոնք հետո, սակայն, մոռանում են։

Տիգրան Ավինյանը Ծարավ Աղբյուր թաղամասի բնակելի շենքերի բակում քարոզարշավի ժամանակ բարձրագոչ ասում էր. «Սիրելի՛ ծարավաղբյուրցիներ, ես Տիգրանն եմ Ավինյան, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այս տարի (2023թ.) փետրվարի վերջին ես Ծարավ Աղբյուրում էի պարոն Դանիելյանի և պարոն Հակոբյանի հետ: Ծարավ աղբյուրում ընդունվել են քաղաքաշինական նոր նորմատիվներ… Ձեզ հետ հանդիպումից հետո գտանք, որ պետք է մանկապարտեզ կառուցվի Ծարավ Աղբյուրում»:

Ըստ Ավինյանի՝ դեռ այդ ժամանակ նախագիծն արված էր, և մեկ ամիս հետո այդ թաղամասում պիտի մեկնարկեր մանկապարտեզի կառուցումը։

Ավինյանի այս խոստումից անցել է 1 տարի, 144 օր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ մանկապարտեզը ոչ միայն չի կառուցվել, այլև չեն սկսվել կառուցման աշխատանքները:

Ահա այն նախընտրական խոստումներից մեկը, որը Ավինյանը մոռացավ հենց ընտրվելու հաջորդ 2 տարիների ընթացքում։

Բանն այն է, որ մինչև Ավինյանի այս հայտարարությունը, դեռ 2020 թվականին այս թաղամասի բնակիչները բողոքում էին, որ մանկապարտեզի կամ դպրոցի փոխարեն նոր բնակելի համալիր է կառուցվում։ Նրանք չէին բողոքել այնքան ժամանակ, մինչև վերամբարձ շինարարական կռունկը չէր հայտնվել շինհրապարակում։

«Ժողովուրդ» օրաթերթը արբանյակային պատկերների մոջոցով պարզել է, որ Ծարավ աղբյուրում ոչ միայն մանկապարտեզի համար գցած հիմք չկա, այլ նաև նորակառույցը շարունակում է վեր խոյանալ։

Ստացվում է, որ Տիգրան Ավինյանը Ծարավ Աղբյուր թաղամասից ձայներ կորզելու համար բնակիչներին բացահայտ խոստացել է լուծել խնդիրը, կառուցել մանկապարտեզ, սակայն մինչ օրս կառուցվող շենքի շինարարական աշխատանքները չեն դադարեցվել, իսկ մանկապարտեզի կառուցման մասին խոսք չկա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC