Արտակարգ դեպք՝ Թալինում. ընտանիքի 4 անդամներ, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց․ shamshyan.com
copy image url

Արտակարգ դեպք՝ Թալինում. ընտանիքի 4 անդամներ, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց․ shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 22:31 03-02-2025
Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:25-ի սահմաններում «Թալին» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ «այլ և չճշտված նյութերի տոքսիկ ազդեցություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 4 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ տուժածները հիվանդանոց են տեղափոխվել Թալին քաղաքի Պարույր Սևակի փողոցի տներից մեկից։

Նրանք են Շիրակի մարզի բնակիչներ 32-ամյա Արմինե Բ.-ն, 8-ամյա Մանուշակ Դ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ 30-ամյա Զեփյուռ Բ.-ն և 8-ամյա Արտաշես Մ.-ն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս հնարավոր է՝ թունավորումը ստացած լինեն տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում