Կմաղթեմ, որ շուտ հեռանան երկուսով․ մաղթանքներ՝ Աննա Հակոբյանին․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 19:08 03-02-2025
Շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ծննդյան օրն էր։ 2018 թվականին Աննա Հակոբյանը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի կին հիմնել է «Իմ քայլը» հիմնադրամը։ Ծննդյան օրը Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը մեկնել են Վաշինգտոն։

Նա հայտնել է՝ երկար ժամանակով հասանելիություն չի ունենա ինտերնետային կապին և հնարավորություն չի ունենա շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր հիշել են, որ այսօր իր տարեդարձն է: «Երախտապարտ եմ բոլորին շնորհավորանքների և մաղթանքների համար: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ: Լավ մնացեք, մինչև վերադառնանք»,- տեսանյութում ասել է Աննա Հակոբյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Շաբաթ օրը Աննա Հակոբյանի ծննդյան օրն է։ Ի՞նչ կմաղթեք նրան»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական մաղթանաքներ հնչեցրին։ «Ոչ մի լավ բան, ամենավատ բաները»,- զայրացած պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մաղթում է, որ ժողովրդի մասին մտածեն։ «Թող առողջ լինի, մեզ համար էլ լավ գործեր անեն, ժողովրդի մասին մի քիչ անհանգստանան»,-նշեց նա։ Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ ցանկանում է լավ ժամանակներ առանց Աննա Հակոբյանի։ «Կմաղթեմ, որ Աստված իրեն օրհնի ու մեզ համար լավ ժամանակներ սկսվեն առանց իրենց»,- նշեց նա։ «Աստված իր սրտով իրեն տա»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի