Մոսկվայում բնակելի համալիրի պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը
copy image url

Մոսկվայում բնակելի համալիրի պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը

Արտաքին 2 ամիս առաջ - 12:53 03-02-2025
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը` տուժել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։

«Նախնական տվյալներով՝ անհայտ սարք է պայթել Ավիացոննայա փողոցի «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքի նախասրահում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Լրատվամիջոցները նաև տեղեկացնում են, որ պայթյունի հետևանքով տուժել է ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Նահապետի Սարգսյանը:

Նա ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է, նրա կյանքի համար պայքարում են բժիշկները։

Տուժել է նաև նրա թիկնապահ Օլեգը Կասպերովիչը, ով նույնպես հոսպիտալացվել է ծանր վիճակում:

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված