Opel-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել է. shamshyan.com
copy image url

Opel-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել է. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 12:15 22-12-2023
Այսօր` դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի, նախաբազկի 1-ին աստիճանի այրվածք մարմնի 2-3 տոկոսով» և «դեմքի, զույգ դաստակների 1-ին աստիճանի այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ 21-ամյա Մարտիկ Սևոյանն ու 38-ամյա Հովհաննես Մանուկյանը:

Պարզվել է, որ Մրգաստան գյուղի 1-ին փողոցում Հ. Մանուկյանի կողմից վարվող Opel-ում պայթյուն է առաջացել՝ վառած ծխախոտի ու գազի արտահոսքի հետևանքով:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված