Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ավիաբազայում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպումների մասին, գրում է Fox News-ը:
Նա նշել է, որ հանդիպումների քննարկումը բավականին հաջող է ընթանում:
«Մենք շատ զբաղված հանգստյան օրեր ունեցանք։ Մենք զբաղվում ենք Իսրայելով: Մենք գործ ունենք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։ Մենք հանդիպումներ և բանակցություններ ունենք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ»,-ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է ճշտել, թե արդյոք ուղղակիորեն խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: