Նուբարաշենի թաղապետի օգնականի մոտ «Կրիստալ» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել. shamshyan.com
copy image url

Նուբարաշենի թաղապետի օգնականի մոտ «Կրիստալ» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել. shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 18:43 31-01-2025
Հունվարի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ ոստիկանության Նուբարաշենի բաժնում ստացված օպերատիվ տվյալներով իրականացնում են օպերացիա, որի արդյունքում էլ ոստիկանության Նուբարաշենի բաժին է տեղափոխվում Երևանի բնակիչ 31-ամյա Գրիգոր Խ-ն.:

Ոստիկանության Նուբարաշենի բաժնում օպերաատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիգոր Խ.-ն իր մոտ պահում է թմրամիջոց և հնարավոր է, որ նաև օգտագործում է:

Տեղում Նուբարաշենի ոստիկանապետ Կ. Հովհաննիսյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Ա. Իսախանյանի գլխավորությամբ պարզվում է, որ Գրիգոր Խ.-ն գտնվում է Նուբարաշենի 6-րդ փողոցում՝ իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկաններն ու պարեկները մեկնում են 6-րդ փողոց, որտեղ էլ ապօրինի թմրանյութ պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով Գրիգոր Խ.-ն ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Նուբարաշենի բաժին:

Վերջինը հենց նկատում է ոտիկաններին ու պարեկներին, գրպանից հանում և նետում է 1 փաթեթ և 2 գլանակ (փաթեթում եղել է «Կրիստալ» տեսակի թմրանյութ), «Mercedes»-ն էլ տեղափոխվում է ոստիկանության Նուբարաշենի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գրիգոր Խ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ ինքը աշխատում է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի օգնական-պարետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված