ԵԱՏՄ-ում մենք մեզ վատ չենք զգում, բայց նաև պետք է ընտրանքներ ձևավորենք. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 14:20 31-01-2025
Անկեղծ պետք է ասեմ, որ մենք ԵԱՏՄ-ում մեզ վատ չենք զգում: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թվերը դրա մասին խոսում են։ Ավելին, մենք շահագրգռված ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու: Բայց մյուս կողմից մենք չենք կարող չնկատել մեր ժողովրդի առնվազն որոշակի և շատ շոշափելի հատվածի ձգտումները Հայաստանի ապագայի համար ձևավորել ընտրանքներ, տարբերակներ:

Այսօր շատ կարևոր փուլ է, որպեսզի մենք մեր երկրի ռազմավարական ապագայի մասին խոսենք, բայց այդ ապագայի մասին խոսակցությունը չի կարող տեղի ունենալ, եթե ընտրանք չկա։ Մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությունը, նաև դրա համար է, որովհետև, երբ որ ընտրություն չկա, ստացվում է, որ մտածելու անհրաժեշտություն էլ չկա առանձնապես։

Երկու տարբերակ կա. կամ դու ասում ես դե ընտրություն չկա, մտածելու շատ բան էլ չկա, երկրորդ տարբերակն այն է, որ ասում ես՝ մենք պետք է ընտրություն ձևավորենք, որպեսզի ինչ ընտրություն կատարենք, այդ ընտրությունը լինի օրգանիկ, իրական և ոչ թե կեղծ։ Մեր քաղաքականությունը դրան է ուղղված:

Մենք շարունակելու ենք ճանապարհը այս ուղղությամբ և այս ճանապարհն էլ է մի պրոցես, որտեղ իրական և անկեղծ բարեկամները ոչ իրական և ոչ անկեղծ բարեկամներից գուցե տարբերվեն»,- հայտարարեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Իրանին, վարչապետն ասաց. «Մենք աջակցել ենք և աջակցում ենք, որպեսզի Իրանի և ԵԱՏՄ-ի հարաբերություններում զարգացումներ լինեն: 2019 թվականին Իրանի նախագահը Երևանում ԵԱՏՄ գագաթաժողովին իմ հրավերով մասնակցել է: նաեւ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին 2024 թվականին Իրանի առաջին փոխնախագահն է մասնակցել և մենք իհարկե աջակցում ենք Իրանին»:-ասաց նա:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում