Քաղաքացիները փոխհատուցում կստանան, եթե երեխան գնացել է ֆուտբոլի, բասկետբոլի, պարի, նկարչության
Համընդհանուր հայտարարագրումը հարկային բեռ չի ավելացնելու․ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փարատելով այն մտահոգությունները, որ այն հերթական հարվածն է հանրության սոցիալապես խոցելի հատվածին։
Փաշինյանը շեշտեց, որ հայտարարագրման արդյունքում քաղաքացիները հայտարարագիր լրացնելուց հետո սոցիալական ծախսերի փոխհատուցում կստանան, եթե երեխան գնացել է ֆուտբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, բռնցքամարտի, պարի, նկարչության, լեզվի կուրսերի։
Վարչապետի խոսքով՝ եթե պարզվի, որ ուսանողի վարձի կեսը և 100 հազար դրամից ավելին վճարել է ծնողներից մեկը,մյուս կեսը՝ մյուսը, երկուսն էլ կարող են ստանալ 100 հազար դրամը։ Բայց այս ամենը հնաավոր է միայն հաշիվ-ապրանքագրերիով դիմումները լրացնելուց հետո։