Խանջյան փողոցում բախվել են «Mercedes G»-ն, «Hyundai»-ը, «Toyota»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Խանջյան փողոցում բախվել են «Mercedes G»-ն, «Hyundai»-ը, «Toyota»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 11:21 31-01-2025
Երեկ՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Խանջյան փողոցի թիվ 2-րդ հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Վանիկ Գրիգորյանի վարած «Mercedes G» մակնիշի, Երևանի բնակիչ 21-ամյա Ռազմիկ Մկրտչյանի վարած «Hyundai» Երևանի բնակիչ 38-ամյա Կարեն Սահակյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 47-ամյա Արթուր Պետրոսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ռ. Մկրտչյանն ու Վ. Գրիգորյանը, վերջինիս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Ա. Աֆյանը տեղափոխվել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց, իսկ մյուս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Ա. Աֆյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գազոնում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված