Թրամփի համար ևս մեղավոր են նախկինները․ India Today
copy image url

Թրամփի համար ևս մեղավոր են նախկինները․ India Today

Մամուլ Արտաքին 2 ամիս առաջ - 10:05 31-01-2025
India Today-ը գրում է. Թրամփը Վաշինգտոնում Bombardier CRJ700 ինքնաթիռի վթարի համար մեղավոր է համարել դեմոկրատների քաղաքականությունը։

Նա պնդել է, որ բազմազանության և հավասարության վրա կենտրոնացած լինելու պատճառով պաշտոնների թեկնածուներից պահանջվող չափանիշները մեղմացվել են, ինչը հանգեցրել է մասնագետների աշխատանքի որակի նվազմանը՝ ազդելով թռիչքների անվտանգության վրա։

Թրամփը մեղադրել է Օբամային՝ օդային երթևեկության համար անհրաժեշտ ստանդարտների մեղմացման համար, ինչն էլ հանգեցրել է ողբերգության, ինչպես նաև քննադատել է Բայդենի տրանսպորտի նախարար Փիթ Բուտիջիգին՝ նրան անվանելով աղետի գլխավոր մեղավոր։

Ամենից շատ դիտված