Մարդիկ կարտագաղթեն, ձեռք մի' տվեք մարդկանց սուրճի ապարատներին, տերմինալներին, խոշորներն են մնալու

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 16:10 30-01-2025
Շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողներն այսօր կրկին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է նրանց հարկային բեռը:
Ձեռներեցները դժգոհում են նաև համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից, քանզի շատ դեպքերում մեծածախից հնարավոր չի լինում հաշիվ-ապրանքագիր ստանալ:

«Մարդիկ կարտագաղթեն, ձեռք մի' տվեք մարդկանց սուրճի ապարատներին, տերմինալներին, խոշորներն են մնալու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ամենից շատ դիտված