Երբ աշխատողները համընդհանուր հայտարարագիր ներկայացնեն, հետվճար կստանան երեխաների ուսման վճարից: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մանկապարտեզի համար 60.000 դրամ են վճարում, վճարած եկամտահարկից կարող են գումարը հետ ստանալ, գումարած դրան՝ 40.000 դրամ այլ նպատակի համար, օրինակ, առողջապահական ծախսերի»,- ասաց նա՝ պնդելով, որ շատ կարևոր է, որպեսզի այդ ծախսերը լինեն թափանցիկ և ծառայություն մատուցող ընկերությունների հաշվապահությունում արձանագրված։
Ըստ վարչապետի՝ բյուջեից այս ծրագրերի շրջանակներում նախատեսված է 70 մլրդ դրամի վերադարձ։ Այս համատեքստում նա խոսել է նաև սպորտային խմբակների ու աշակերտներին դասապատրաստող ուսումնական կենտրոնների մասին. «Կարգավորումներն այնպես անենք, որ այս կարգի ծառայություն մատուցելիս բյուրոկրատիան հնարավորինս հեշտացվի, բայց մյուս կողմից՝ բարիերներ ստեղծենք, որ կեղծ ծառայություն չմատուցեն»։