ՌԴ-ն կարող է սպառազինության դիմաց վճարած գումարների չափով նվազեցնել ՀՀ պետական պարտքը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:50 24-11-2023
Ինչու մեր երկրում չի կասեցվում Հայաստանի հասցեին շարունակաբար լուտանքներ թափող ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը և ինչու չենք դիմում միջազգային դատարան՝ արդեն վճարած միլիոնավոր դոլարների զենք-զինամթերքը Ռուսաստանից ստանալու պահանջով:

Այս մասին քաղաքացիներից մեկը դիմել է Նիկոլ Փաշինյանին, ով ի պատասխան հարցի նշել է, որ տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարի չափով ՌԴ-ին ՀՀ ունեցած պարտքից նվազեցումը։

«Սա միակ տարբերակը չէ, տարբերակներից մեկն է։ Բայց գիտեք՝ ՌԴ-ն ինքն էլ սպառազինության կարիք ունի։ Մենք այստեղ էլ տրամադրված ենք աշխատանքային, և, հուսով եմ, քննարկումները կբերեն կոնկրետ արդյունքների»,- նշել է Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը շուրջ 500 մլն դոլարի զենք գնելու պայմանագիր էր ստորագրել Ռուսաստանի հետ, վճարել է 400 մլն դոլար կանխավճար, բայց Ռուսաստանն այդպես էլ զենք չի մատակարարել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC