Պետության երեսին չենք թքում, Նիկոլ Փաշինյանի երեսին ենք թքում․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 29-01-2025
Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը, տևական ժամանակ է՝ հանդես են գալիս «Ընտանեկան փոդքասթով», որի շրջանակներում անդրադառնում են ամենատարբեր հարցերին։

Այս անգամ էլ խոսելով տրանսպորտի թանկացման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք չէ 100 դրամի համար թքել պետության երեսին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և հարց ուղղել․«Համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ տրանսպորտին 100 դրամ տալը նշանակում է թքել պետության երեսին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի ասածի հետ։ Քաղաքացիները դժգոհեցին տրանսպորտի թանկացումից։

«Պետության երեսին չենք թքում, իրա երեսին ենք թքում»,- վրդովված պատասխանեց մի կին։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Իհարկե համաձայն չեմ։ 100 դրամ ենք տալու։ Նիկոլ Փաշինյանը թող գնա, գրպանը լցնի»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը կոպիտ է վերաբերում ժողովրդին, այդ պատճառով էլ կոպիտ հայտարարություններ է անում։

«Ոչ, համաձայն չեմ նրա ասածի հետ։ Մարդիկ ինչ աշխատավարձ են ստանում, որ 100 դրամից էլ ավել վճարեն»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում