Իշխանության և ընդդիմության վարկանիշը ընկում է, ԴՕԿ-ինը՝ աճում, Փաշինյանի հեռանալու պահը․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:38 29-01-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 29-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ։ «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ, եթե վերջին պահին անակնկալներ չլինեն, դեսպանները հավանություն կտան նախագծին, որով Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կմնա ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող։ Առաքելության դիտարկման գոտին, ըստ պաշտոնական հաղորդագրության, տարածվում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ներառյալ Նախիջևանի հատվածը։

Հակակոռուպցիոն դատարանն այսօր հրապարակեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի վճիռը՝ նրան մեղավոր ճանաչելով պաշտոնավարման ընթացքում լիազորությունները չարաշահելու համար: Դատարանը որոշեց Ասլանյանին ազատազրկել գրեթե 4.5 տարով։ Պատժի մի մասը՝ 2 տարի 7 ամիսը, սակայն, Ասլանյանն արդեն անցկացրել է անազատության մեջ։ Վանաձորի նախկին քաղաքապետին արգելվեց նաև 3 տարով որևէ պաշտոն զբաղեցնել, և դատարանը նրան 500 հազար դրամով տուգանեց։ Վճռի հրապարակումից հետո Մամիկոն Ասլանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ բողոքարկելու է այն Վերաքննիչ դատարանում։ «Մեծ հաշվով այսօրվա Հայաստանում առավելապաշտական ակնկալիքներ չունեինք, ուղղակի հաճախ նաև խղճահարություն ու նողկանք է առաջանում մարդու մոտ այդ պրոցեսներին հետևելիս», - ասաց նա:

Եթե առաջիկա կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ լինեին, ապա իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կստանար 11 %, ԴՕԿ կուսակցությունը՝ 6,8%, իսկ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ 6,5% ձայն։ Այս մասին են վկայում «Գելափի» անցկացրած վերջին սոցհարցման արդյունքները։ «Այստեղ մենք ունենք բավականին մեծ փոփոխություններ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նշել է միայն 11,3%-ը, սա մեր հարցումների ընթացքում 2018 թվականից ի վեր գրանցված ամենամինիմալ, ռեկորդային մինիմալ ցուցանիշն է: Եվս մեկ հետաքրքրական փոփոխություն կա, որ «ԴՕԿ» կուսակցությունը 6,8% գրանցելով՝ անցել է «Հայաստան» դաշինքին, որը գրանցել է 6,5%: Եթե հիշում եք, նրանց դիրքերը նախորդ հետազոտություններում հակառակ էին և «Հայաստան» դաշինքը ավելի առաջ է, քան այդ կուսակցությունը»,- հայտնել է ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արման Նավասարդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան