«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով ոչ վաղ անցյալում վարչապետ Նիկոլ փաշինյանի հետ նույն քաղաքական թիմից էր, ներկայումս հանդես է գալիս որպես ընդդիմադիր և հանդես է գալիս տարբեր վերլուծություններով։ Սակայն մինչ այդ Էդմոն Մարուքյանը եղել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Նրա այս չկողմնորաշվածությունը հանրության շրջանում տեսակետ է առաջացրել, որ նա իրական ընդդիմադիր չէ։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Էդմոն Մարուքյանին իրական ընդդիմություն համարու՞մ եք։ Լսու՞մ եք նրա վերլուծությունները»։
Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ Էդմոն Մարուքյանն ընդդիմադիր չէ, եղան նաև քաղաքացիներ, ովքեր նույնիսկ չճանաչեցին նրան։
«Էդմոն Մարուքյանն իմ հեռու ազգականն է, բայց իրեն տեսնել չեմ ուզում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ բացարձակ չի լսում Մարուքյանին։ «Պատահական մարդկանց չեն լսում, էլ չեմ ասում թշնամուն»,- ասաց նա։
Մեկ այլ քաղաքացու կարծիքով էլ Էդմոն Մարուքյանը կապ չունի ընդդիմություն լինելու հետ։ «Էն ինչ ընդդիմություն այ մարդ»,- նշեց նա։
Հարցվածներից մեկն էլ ասաց, որ մեր երկրում ընդդիմություն չկա։ «Ես իրան չեմ հավանում ու չեմ էլ լսում։ Կեղծավորություն ա»,- պատասխանեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։