Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների այցելուները ավելի բարձր կվճարեն աշխարհի ամենաայցելվող թանգարան՝ Լուվր մտնելու համար, որը տառապում է գերհագեցվածությունից և հնացած սարքավորումներից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը: Փոխանցում է
News.am-ը։
Փարիզյան թանգարան այցելության ժամանակ նա նաև ասել է, որ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի համար Լուվրում հատուկ տեղ կհատկացվի:
Ավելի վաղ Լուվրի նախագահ Լոուրենս դե Կարը նախազգուշացրել էր, որ դարավոր շենքը գտնվում է անմխիթար վիճակում, և տագնապ էր հնչեցրել ջրի արտահոսքի, ենթակառուցվածքների անսարքության և ջերմաստիճանային տատանումների վերաբերյալ, որոնք վտանգում են արվեստի գործերի պահպանությունը: