Կկայանա Ստեփանակերտի քաղաքապետի գործով դատական նիստը
copy image url

Կկայանա Ստեփանակերտի քաղաքապետի գործով դատական նիստը

Ներքին 2 ամիս առաջ - 18:52 28-01-2025
Վաղը՝ հունվարի 29-ին, ժ.15:00-ին, Շենգավիթի դատարանում (հասցե՝ Արշակունյաց 24/1) մեկնարկելու է քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու անդամների վերաբերյալ դատաքննությունը «Ստեփանակերտի» գործով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը։

«Հիշեցնեմ, որ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2024թ. մայիսին՝ Տ.Բագրատ արք. Գալստանյանի հետ Արցախի համայնքապետերի հանդիպումից անմիջապես հետո։

Դ.Սարգսյանը շուրջ 7 ամիս մեղադրվում էր «ծանր հանցագործության»՝ Արցախից բերված մի քանի մեքենաներ իբր խարդախությամբ հափշտակելու համար։ Իրականում Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանին ընդամենը տնօրինել էին քաղաքապետարանին պատկանող մեքենաները՝ դրանք հանձնել էին այն աշխատակիցներին, որոնք փաստացի բերել էին մեքենաները բռնի տեղահանության ծանր օրերին՝ որպես իրենց ընտանիքները Հայաստան փոխադրելու միջոց։

Պաշտպանության կողմը մեղադրանքի առաջին իսկ օրվանից հայտարարում էր դրա անհեթեթության մասին, քանի որ չկար ու չէր էլ կարող լիներ տուժող, ինչը պարտադիր է հափշտակության բոլոր հանցակազմերում։

Ի վերջո, 2024թ. դեկտեմբերի վերջին քննչականը փաստացի ընդունեց մեր փաստարկները և վերացրեց խարդախության անհեթեթ մեղադրանքը: Սակայն քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն՝ Դ.Սարգսյանին և ավագանու անդամներին նույն արարքի համար առաջադրվեց մեկ այլ հիմնազուրկ մեղադրանք՝ «ինքնիրավչություն»։

Հատկանշական է, որ Դ.Սարգսյանի խափանման միջոցը՝ փաստացի, «կիսատնային կալանքը» (դե յուրե՝ «վարչական հսկողության» անվան տակ) դատախազությունը թողեց անփոփոխ, թեև ծանր հանցակազմը փոխարինել էր ոչ մեծ ծանրության հանցակազմով։

Պաշտպանության կողմը բնականաբար չի ընդունում մեղադրանքը և տրամադրված է դռնբաց դատական նիստերում դատարանի ու հանրության առջև ի ցույց դնել մեղադրանքի ողջ անհեթեթությունը»,- գրել է Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում