Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Թրամփն այս փաստաթուղթը ստորագրել է Ֆլորիդայից ուղևորվող ինքնաթիռում։
Նախագահը հստակեցրել է, որ համակարգն ամբողջությամբ կարտադրվի ԱՄՆ-ում, իսկ ազգային պաշտպանության զարգացումը կդառնա Սպիտակ տան նոր վարչակազմի առանցքային առաջնահերթություններից մեկը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Նյու Յորքում մեկնարկել են միջուկային զենքի կիրառման զորավարժությունները: