Ձեր ստեղծագործական ուղին մշտապես ոգեշնչման աղբյուր է եղել սերունդների համար․ Տիգրան Ավինյան
copy image url

Ձեր ստեղծագործական ուղին մշտապես ոգեշնչման աղբյուր է եղել սերունդների համար․ Տիգրան Ավինյան

Ներքին 2 ամիս առաջ - 22:43 27-01-2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 86-ամյակը։

«Սիրելի ՛ Մաեստրո, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 86-ամյակի առթիվ: Ձեր ստեղծագործական ուղին, որը հարստացրել է մեր երաժշտական մշակույթը, մշտապես ոգեշնչման աղբյուր է եղել սերունդների համար:

Այսօր, մեծ ուրախությամբ, ներկայացնում ենք Ձեր կյանքին և ստեղծագործությանը նվիրված նոր գիրքը, որը լույս է տեսել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Վստահ եմ, որ այս գիրքը կծառայի որպես կարևոր ուղեցույց Ձեր արվեստի գնահատողների և ուսումնասիրողների համար:

Հատուկ ուզում եմ նշել, որ քաղաքապետարանի աջակցությամբ լույս է տեսել նաև կինոերաժշտության ալբոմը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, որն արդեն հասանելի է բոլոր առաջատար հարթակներում:

Սա ևս մեկ կարևոր քայլ է Ձեր երաժշտական ժառանգության արժևորման և տարածման գործում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և նորանոր ստեղծագործական հաջողություններ»,- գրել է քաղաքապետը:

Ամենից շատ դիտված