Բաքվի դատարանը հրաժարվել է փոխել ԼՂ նախկին պաշտոնյաների խափանման միջոցը
copy image url

Բաքվի դատարանը հրաժարվել է փոխել ԼՂ նախկին պաշտոնյաների խափանման միջոցը

Ներքին 2 ամիս առաջ - 21:39 27-01-2025
Բաքվի ռազմական դատարանում Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անդամների նկատմամբ հունվարի 27-ին տեղի ունեցած ապօրինի դատավարության հերթական նիստի արդյունքներով՝ դատարանը հրաժարվել է փոխել ԼՂ-ի նախկին պաշտոնյաների խափանման միջոցը տնային կալանքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիշեցնելով, որ նիստի ժամանակ նրանք՝ բացի Արայիկ Հարությունյանից, դիմել էին դատարանին՝ խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդությամբ։

Բացի այդ, նշվում է, որ Բաքվի ռազմական դատարանը նաև մերժել է քրեական գործի նյութերի ուսումնասիրման համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու մասին Ռուբեն Վարդանյանի դիմումը։

Հաղորդվում է, որ դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու փետրվարի 6-ին:

Հունվարի 27-ին մեկնարկել է նաև ԼՂ-ի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը՝ ԼՂ-ի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և մյուս պաշտոնյաների դատավարություններից առանձին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Երևանը հետախուզական տվյալներ ունի, որ Ադրբեջանը Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ է կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզի։

Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։
Թե Ռուբեն Վարդանյանի, թե մյուս շինծու մեղադրյալների գործով դատական նիստն անցկացվել է հունվարի 17-ին։ Մյուս մեղադրյալների գործով ևս մեկ նիստ կայացել էր հունվարի 21-ին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում