Մենք ականատես ենք լինում մի իրողության, երբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողականությունը ներթափանցում է Հայաստան, Հայաստանի ղեկավարման բարձրագույն օղակ: ՀՀ գործող վարչախումբը իր վրա վերցնում է Հայոց ցեղասպանության ժխտման, նենգափոխման թուրքական ժխտողականության շարունակությունը: Այս մասին այսօր տրանսպորտի թանկացման դեմ «Հայաքվե»-ի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց «Հայաքվե»-ի խորհրդի և վարչության անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանը:
«Նիկոլ Փաշինյանը սրանով, բացի նրանից, որ ինքը հանդիսանում է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած և դրանով էթնիկ զտման դուռը բացած պաշտոնյա, նաև իր վրա է վերցնում Հայոց ցեղասպանության թեման փակողի ֆունկցիան, այն ժխտողի, կասկածի տակ դնողի ֆունկցիան»,- նշեց Սողոմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: