Փաշինյանը ատոմակայանի վրա ոչ մի իշխանություն չունի. Պուտինն է փակում. հարցում 

Ներքին Նրանց կարծիքով 2 ամիս առաջ - 13:23 26-01-2025
Հայաստանի իշխանությունը ցանկանում է փակել Մեծամորի ատոմակայանը։ ԱԷԿ-ի փակման դեպքում Հայաստանը կանգնելու է էներգետիկ անվտանգության խորքային վտանգների առջև։ Հարկ է նշել, որ Մեծամորի ԱԷԿ-ի փակման հարցը մշտապես եղել է թուրք-ադրբեջանական արտաքին քաղաքական խոսույթում։ Կարծիքներ կան, որ իշխանությունն ատոմակայանը փակում է, քանի որ հումքը ստանում է Ռուսաստանից, և փակելը նրա հետ ոչ այնքան էլ հարթ հարաբերությունների արդյունք է։ Մյուս տեսակետն այն է, որ ատոմակայանն այլևս շատ հին է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներից հետաքրքրվել, թե իրենց կարծիքով ինչու՞ է իշխանությունը ցանկանում փակել ատոմակայանը։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա շատ սխալ է։

«Իրենց հարցրեք։ Մեզ հարցնում եք, մենք ի՞նչ իմանանք։ Պարզ չի՞, իշխանությունը ոչ մի իշխանություն չունի ատոմակայանի վրա։ Հումքը գալիս է Ռուսաստանից, վերահսկում է Ռուսաստանը, ու կեղտ Պուտինն է փակում»,- վրդովված պատասխանեց մի քաղաքացի։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ դա թուրքերի պահանջն է։

«Հողերը պրծնեն, ատոմակայանն են փակելու։ Նվաատացնում են մեզ»,- զայրացած ասաց մի կին։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված