Իզաբելլա Աբգարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Երևանի տրանսպորտի ռեֆորմը մղձավանջի վերածած` քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նախօրեին Petros Ghazaryan-ի հաղորդման ժամանակ կրկնել է որոշ իշխանականների տարածած այն սուտը, թե իբր քաղաքապետ եղած ժամանակ Հայկ Մարությանը դեմ չի եղել գույքահարկի բարձրացմանը։
Ստի պոչը կտրելու համար ստորև ներկայացնում եմ նույն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի` սուտը հերքող մեկնաբանությունը։
Բաբկեն Թունյանը ճիշտ է հիշում։ Մարությանը ԴԵՄ է եղել գույքահարկի բարձրացման այդ որոշմանը։
Ավելին, որպես քաղաքապետ պաշտոնապես ներկայացրել է բացասական եզրակացություն։
Եվ վատ է, որ այն ժամանակ պատգամավոր եղած, կոճակ սեղմած Սուրեն Գրիգորյանը չի փորձել ծանոթանալ նախագծին ԴԵՄ արտահայտվածների փաստարկներին, այդ թվում` ՀՀ մայրաքաղաքի քաղաքապետի»։