Երևանում գողացել են Range Rover-ի, BMW-ի և Mercedes-ի կողային հայելիները. թողել տելեգրամյան հղումներ. shamshyan.com
copy image url

Երևանում գողացել են Range Rover-ի, BMW-ի և Mercedes-ի կողային հայելիները. թողել տելեգրամյան հղումներ. shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 09:24 26-01-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Գ․-ն և հայտնել, որ հունվարի 20-ին ժամը 04։00-ից մինչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում Տպագրիչների 5 հասցեի բակից գողացել են իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները և դիմապակուն թողել «Տելեգրամյան» հղում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 20-ին ժամը 04։00-ից մինչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում Տպագրիչների 17 հասցեի բակից գողացել են Երևանի բնակիչ 39-ամյա Գրիգոր Մ․-ի կողմից շահագործվող «Range Rover» մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Արագած Ա․-ի կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենների կողային հայելիները և դիմապակիներին թողել «Տելեգրամյան» հղումներ պահանջելով գումար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված