Վազգենի քրոջն ու վարչափայտին հարցրեք, թե ե՞րբ Հայաստանը ԵՄ անդամ կդառնա. հարցում

Ներքին Նրանց կարծիքով 2 ամիս առաջ - 22:35 25-01-2025
Կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին։ Դրա հեղինակներն արևմտամետ՝ «Եվրաքվե»-ի անդամներն են։ Նրանք օրինագիծն Ազգային ժողով մտցնելու համար մինչև նոյեմբեր հավաքել էին օրենքով անհրաժեշտ 50 հազարից ավելի՝ 60 հազար ստորագրություն։

Սակայն, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելը հեշտ գործընթաց չէ և պարզ չէ, թե երբ կլինի դա։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով երբ Հայաստանը կդառնա ԵՄ անդամ»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ երբեք չի դառնա։ Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ դա տեղի կունենա, երբ նորմալ իշխանություն լինի։

«Հարցրեք Վազգենի ու քրոջն, ինքն ա էդ հարցերով զբաղվում կամ էն մի ապուշին` վարչափայտին»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ դա հնարավոր չէ։ «Երբեք չի դառնա ԵՄ անդամ։ Խաղեր են, մեզ ոչ ոք ընդեղ չի սպասում»,- ասաց նա։

Մեկ այլ հարցված էլ նշեց, որ դա տեղի կունենա, երբ մեր կառավարությունը խելամիտ լինի։ «ԵՄ անդամ կդառնանք, երբ կառավարությունը կամքի ուժ ունենա ու ազգովի խելքի գանք»,-պատասխանեց նա։

Մանրամասները`տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում