«Այսօր տեսնում ենք Ռուսաստանի և Արևմուտքի առճակատում։ Այն, որ Դոնալդ Թրամփը իշխանության եկավ, հույսեր է արթնացնում։ Հետաքրքիր է, որ Թրամփի հետ հույս են կապում նաև Հայաստանն ու Ադրբեջանը»,- այս մասին
Oragir.News-ի «Հայացք» հաղորդաշարի եթերում ասաց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Ի՞նչն է միավորում Հայաստանին և Ադրբեջանին՝ Թրամփը։ Տպավորություն է, թե շատ երկրներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, փորձագետներ իրենց երեխայի պես են պահում․ կգա «բատկան», ամեն ինչ իր տեղը կգցի, ինչ-որ մեկին էլ թխվածքաբլիթ կտա։ Զգացողություն է, թե այդ Թրամփին ոչ մեկը չի տեսել, բայց չէ՞ որ նա արդեն երկրորդ անգամ է ընտրվում։ Նրա նախագահության օրոք ի՞նչ փոխվեց Կովկասում։ Շատ բան փոխվեց։ Սա Թրամփի գործողությունների արդյո՞ւնքն էր։ Կարծում եմ՝ այստեղ ավելի շատ դեր խաղաց Թուրքիան»,-նշեց Մարկեդոնովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի՝ դեպի Արևմուտք ցանկացած շարժ, լինի դա եվրաինտեգրում, ՆԱՏՕ-ի հետ զորավարժություն կամ ԱՄՆ-ի հետ ցանկացած կոնտակտ, Ռուսաստանը բացասական է ընդունում։
«Չեմ կարծում, որ Թրամփը կգործի Հայաստանի օգտին և կվիճի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Նա Հայաստանի հետ կապված այլ ծրագրեր ունի»,-նշեց քաղաքագետը։
Խոսելով տարածաշրջանում պատերազմի վտանգի մասին՝ քաղաքագետը նշեց, որ նման ռիսկեր կան, սակայն բացառեց լայնամասշտաբ պատերազմի սկսվելու հավանականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։