Հայացք դրսից. Ռուսաստանի հետ պետք է հասկանանք՝ սա սե՞ր է, թե՞ ատելություն

Արտաքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 18:00 07-03-2025
Oragir.News-ի «Հայացք դրսից» հաղորդաշարի շրջանակներում խոսել ենք Վարշավայի համալսարանի սոցիալական գիտությունների դոկտորանտ, քաղաքագետ Հարություն Ոսկանյանի հետ ու քննարկել աշխարհաքաղաքական իրողությունները, Հայաստանի վրա ազդող գործընթացները և խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր կարմիր գծերը։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական բարդ իրողությունների մեջ, որտեղ պետք է հստակ գնահատի իր ազգային շահերը և գործի ռազմավարական հաշվարկով՝ խուսափելով ճակատագրական սխալներից։

Նա ընդգծել է, որ խաղաղությունը պետք է լինի իրական, բայց ոչ թելադրված, և Հայաստանը չի կարող գնալ այնպիսի խաղաղության պայմանագրի ստորագրման, որը վտանգի կդնի ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը։

Ոսկանյանը շեշտեց, որ Հայաստանը պետք է հավատարիմ մնա իր պետական ու ազգային շահերին և չթուլացնի իր դիրքերը արտաքին ճնշումների ազդեցության տակ։

Նա անդրադարձել է նաև Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններին՝ նշելով, որ խնդիրը միայն քաղաքական կամ սահմանային չէ, այլև քաղաքակրթական ու ինքնության հարց է։

Հաղորդման ընթացքում նա հատուկ ընդգծեց Արարատի սիմվոլիկ և ազգային նշանակությունը հայ ժողովրդի համար՝ նշելով. «Արարատը Թուրքիայի տարածքում է, բայց մեր ինքնության մասն է: Եթե հայերը չլինեն, թուրքերը չեն լինի, որովհետև իրենք իրենց գոյության իմաստ համարում են մեզ թշնամի լինելը»։

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ միջազգային զարգացումները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, և դրանց ճիշտ վերլուծությունը պետք է լինի քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում: