Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ։
Խոսելով Սփյուռքի խնդիրների մասին՝ Փաշինյանը շեշտեց, որ սփյուռքից ավելի մեծ արտագաղթ կա, քան ՀՀ-ից։
«Սփյուռքից արտագաղթը այն է, երբ մարդը, լինելով ծագումով հա, հայերեն չի խոսում, հայերեն չի կարդում, հայերեն ավանդույթով չի ապրում։ Եվ մի X պահի, թեկուզ ազգանունը պահպանում է, բայց ինքը իրեն չի ասոցացնում հայ ազգի հետ։ ՀՀ-ից երբեք այնքան մեծ արտագաղ չի եղել, ինչքան որ հիմա կա այդ արտագաղթը Սփյուռքից»,-ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ այսօր մենք Սփյուռքը կորցնում են, և այն փրկելու միակ տարբերակը ՀՀ-ն է, և մարդու ասոցասումը ՀՀ-ի հետ։
«Հայ կմնա նա, ով ՀՀ-ն կհամարի իր հայրենիքը»,- ընդգծեց Փաշինյանը։