Օրերս Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է, որ 2018թ. հեղափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել:
Փաշինյանի խոսքով` արդյունքում նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է, միջին կենսաթոշակը ավելացել է շուրջ 22 տոկոսով:
Oragir.News-ը հարցախույզի միջոցով փորձել է պարզել՝ արդյոք ավելացրած թոշակները փոխե՞լ են իրենց կյանքի որակը, թե՞ ոչ։
Հարցվածներից շատերը մեր հարցից անակնկալի եկան, որ կառավարությունը 5 անգամ թոշակ է բարձրացրել։
Մյուսներն էլ նշում են, որ թոշակի բարձրանալուն զուգահեռ՝ ապրանքների գներն են բարձրանում։
Մանրամասները` տեսանյութում։