«Աերոֆլոտ» ավիաընկերության Ստամբուլ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը, ուրբաթ երեկոյան հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։ Փոխանցում է
Tert.am-ը։
«2025 թվականի հունվարի 24-ին SU2131 չվերթի ինքնաթիռը, որը Ստամբուլից Մոսկվա էր թռչում, տեխնիկական պատճառներով վթարային վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում ժամը 20:10-ին (Մոսկվայի ժամանակով 19:10-ին)»,- հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։