Երևան-Քիշնև չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բուխարեստում
copy image url

Երևան-Քիշնև չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բուխարեստում

Ներքին 10 ամիս առաջ - 20:32 14-06-2024
Երևան-Քիշնև չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բուխարեստում: Այն կթռչի ոչ թե Մոլդովայի մայրաքաղաք, այլ կվերադառնա Հայաստան: Այս մասին հայտարարել է FlyOne ավիաընկերության խորհրդի նախագահ Վլադիմիր Սեբոտարը։

Չեբոտարը նշել է, որ ավիաընկերությունն այժմ պարզում է թռիչքի հետ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։

«Ինչպես հասկացա, ինքնաթիռում եղել են կասկածելի մարդիկ, նրանք թռիչքի ժամանակ փոխել են որոշ տվյալներ, բայց մենք չգիտենք մանրամասները դեռ»,- հավելել է նա։ Դրանից հետո, ըստ նրա, կեղծ ահազանգ է եղել, որ ինքնաթիռն իբր ականապատված է։