ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծին։
Նախագիծը կներառվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստի օրակարգում։
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին նախագիծը հավանության էր արժանացել ՀՀ կառավարության կողմից։