«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կարդացի Արտաքին հետախուզության ծառայության զեկույցը։
Առաջարկում եմ երկու փոփոխություն․
1/ Ծառայության անվանման մեջ «հետախուզության» բառը փոխարինել «հետազոտության» բառով, որովհետև նախ՝ զեկույցը հիշեցնում է բաց աղբյուրներից քաղված տվյալների վերլուծության ու համադրության արդյունքում կազմված աշխատանք, երկրորդ՝ Ծառայության առջև դրված խնդիրների լուծումը ոչ թե հետախուզական, այլ հետազոտական գործունեություն է ենթադրում (օրինակ, մեջբերում եմ․ «Այս համատեքստում Ծառայության խնդիրն է շարունակաբար գնահատել, թե արդյոք Ադրբեջանի կողմից Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ տարբեր վնասակար խոսույթների հետևողական զարգացումը և ֆինանսավորումը Հայաստանի դեմ ուժի կիրառման սեփական մտադրության «լեգիտիմացման» դրսևորում է։»)։
2/ Ծառայության պետի՝ Կառավարության կայքէջում զետեղված կենսագրական տվյալների մեջ «իրավաբանություն» բառը փոխարինել «իրավագիտություն» բառով․ Հայաստանում «իրավաբանություն» մասնագիտություն չկա, կա «իրավագիտություն» մասնագիտություն»։