Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 23-ի միջազգային կարևոր լուրերը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, այդ թեման չի քննարկվել նախագահի և վարչապետի վերջին հեռախոսազրույցի ընթացքում»,- նշել է Պեսկովը: Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին՝ Պեսկովը ասել է, որ Հայաստանը մինչև հիմա չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին։ Հիշեցնենք, որ Պուտինի և Փաշինյանի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 17-ին:
Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող Տատյան հայկական մասնավոր վարժարանի վրա հունվարի 22-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել։ Akunq.net–ի փոխանցմամբ՝ զինված հարձակման հետևանքով կոտրվել են հայկական վարժարանի ապակիները, իսկ պատերին՝ փամփուշտի հետքեր նկատվել։ Ձերբակալված կասկածյալներից մեկի տանը կատարված խուզարկման արդյունքում ապօրինի օգտագործման ատրճանակ է հայտնաբերվել։
Մանրամասները՝ տեսանյութում։