Մահափորձի ժամանակ (2024 թվականի հուլիսի 14-ին Փենսիլվանիաի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կյանքը փրկած թիկնապահ Շոն Քարանը նշանակվել է ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավար։ Համապատասխան որոշման մասին Թրամփը գրել է Truth Social սոցցանցի իր էջում։
«Նա ապացուցեց իր անվախությունը, երբ վտանգելով իր սեփական կյանքը՝ օգնեց փրկել իմ կյանքը մարդասպանի գնդակից։ Շոնը Գաղտնի ծառայությունն ավելի ուժեղ կդարձնի, քան երբևէ»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նշել է, որ Քարանն իրավապահ մարմիններում աշխատանքի 23 տարվա փորձ ունի։