Տիկնիզյանի գործակալը նշել է իր հաճախորդի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալուց հրաժարվելու պատճառը
copy image url

Տիկնիզյանի գործակալը նշել է իր հաճախորդի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալուց հրաժարվելու պատճառը

Սպորտ 3 տարի առաջ - 17:47 16-04-2022

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը նշել է իր հաճախորդի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալուց հրաժարվելու պատճառը։
Նրա խոսքով, այս պահին ֆուտբոլիստը կենտրոնացած է Ռուսաստանի առաջնությունում հանդես գալու վրա և չի մտածում մարզական քաղաքացիությունը փոխելու մասին։
«Հայաստանի հավաքականն իսկապես երբեմն դիմում է Տիկնիզյանին՝ իր կազմում խաղալու խնդրանքով։ Նաիրը դեռ պատասխան չի տվել։ Նա մարզվում է և ցանկանում է առավելագույն արժեք բերել իր ակումբին։ Նա ավելի ուշ կմտածի ազգային հավաքականների մասին»,- ասել է գործակալը։

Ամենից շատ դիտված