Ուղիղ եթեր
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. Փաստ
copy image url

Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. Փաստ

Մամուլ 3 ամիս առաջ - 07:05 23-01-2025
«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում «պետությանը պատճառված վնասի» և դրա հետ կապված քննվող քրեական վարույթով «առերևույթ փաստական տվյալներ ձեռք բերվելու» մասին: Նշվում է, որ կան ձերբակալվածներ, իսկ մեկ անձ կալանավորված է:
Թեպետ ՔԿ-ն միայն «ինիցիալներ» է նշում, մեր տեղեկություններով, հաղորդագրությունում նշված Գ. Խ.-ն Գիգոլ Խասիկյանն է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրենը: Այն, որ թիրախում է հայտնվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը, տեղացիների զարմանքն է հարուցել: Բանն այն է, որ Գիգոլ Խասիկյանը Նոյեմբերյանում հայտնի է որպես հարգանք վայելող մարդ, որը ավելի քան 20 տարի մեծ հաջողությամբ անտառապետ ու անտառտնտեսության տնօրեն է եղել: Իսկ Նոյեմբերյանի անտառտնտեսությունը ոչ միայն մարզում, այլև Հայաստանում ընդհանրապես միշտ համարվել է լավագույններից մեկը, այդ թվում՝ խախտումների նվազագույն ցուցանիշով: Ավելին, ըստ տեղեկությունների, 2018 թ. իշխանափոխությունից հետո ոչ մեկ անգամ ստուգումներ են եղել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում, սակայն գրեթե խախտումներ չեն արձանագրվել, նույնիսկ այն պարագայում, որ տեսչական մարմինների որոշ աշխատակիցներ որոշակի «ջանք ու եռանդ» են ներդրել բացահայտումներ անելու ուղղությամբ:

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, Նոյեմբերյանի անտառտնտեսության ղեկավարին ու աշխատակիցներին «պատժելու» որոշումը կայացվել է ՔՊ հայտնի նիստում, երբ քպական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը վիճել են, ապա և, ըստ մամուլի հրապարակումների, քաշքշել իրար: Մեր տեղեկություններով, նույնիսկ քվեարկություն է եղել՝ գնա՞լ իրավական «ընթացք» տալու ճանապարհով, թե՞ ոչ: Ի վերջո, որոշվել է Հայկ Սարգսյանին մի որոշ ժամանակ հանգստացնելու համար գտնել քավության նոխազ: Ըստ այդմ, իրավապահները «արագի մեջ» արխիվից վեր են հանել 2021 թ. հարուցված ու հետո մոռացված մի գործ և դրան նորից ընթացք են տվել՝ նոր «երանգներով»:

Թեմայի հետ կապված՝ լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է, որ տարեմուտից առաջ ստուգողները մանրազնին ստուգել են Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառները, սակայն խախտումներ չեն հայտնաբերել, ուստի որպես ապօրինի հատված ծառեր գրանցել են մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը հիմնականում քամուց տապալված, հաշվառված ծառերը։ Ի դեպ, լրագրողը նաև նշում է, որ Հայկ Սարգսյանը մորական կողմից Նոյեմբերյան քաղաքի թոռ է: «Նոյեմբերյան քաղաքում ասում են, որ Հայկ Սարգսյանը Նոյեմբերյանում անտառտնտեսության նոր տնօրենի թեկնածու ունի, այդ պատճառով է կենտրոնացել Հայաստանում լավագույն անտառտնտեսություններից մեկի՝ Նոյեմբերյանի անտառտնտեսության վրա»,-գրում է Սարգսյանը:

Մեր տեղեկություններով, այս պատմության հետ կապված կան նաև այլ «խութեր», և դրանց մեջ ներգրավված երևացող ու չերևացող դեմքերին առաջիկայում «Փաստը» դեռ կանդրադառնա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
16:30 Փաշինյանը Թուրքիայի քաղաքացի է․ նա հերքում է Հայոց ցեղասպանությունը․ հոգեբան
11:50 Թող ամենակարող Տերը ների մեզ. Արամ Սարգսյանը նեղսրտել է, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
21:56 Տեխնիկան հողումը խրվում ա, գարնանացան չենք կարում անենք. լոռեցի  
14:32 Դեմ եմ որևէ դրոշ այրելուն, պիտի ուրիշ բաներ այրել, իսկ կրակը մեր սրտում պահենք․ Խզմալյան
08:26 Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ Հրապարակ
14:40 Երևանում այսպիսի բակ գտա․ հարգանք ու պատիվ բակի բնակիչներին
14:23 Հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել ենք որպես սեփական ցավ․ Զախարովա
19:52 «Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ ներկայացուցչության գրառման փոփոխության մասին