Սեփական տուն, ավտոմեքենա, 30% բաժնեմաս, 21 մլն եկամուտ․ Հակոբ Սիմիդյանի ունեցվածքը

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 22-01-2025
Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և Ձեզ ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում, իսկ նրանց իրական ունեցվածքին մենք կծանոթանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր Ձեզ ենք ներկայացնում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հայտարարագիրը, ում նույնպես 2018-ի իշխանափոխությունը չի շրջանցել և վերջինս զգալիորեն բարելավել է իր կենսամակարդակը։

Սիմիդյանը 2019-2021 թվականներին եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը, 2021-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին եղել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը, իսկ 2021-ի դեկտեմբերի 10-ից առ այսօր ղեկավարում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Հակոբ Սիմիդյանը տարեսկզբին անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն վերջինս տարվա ընթացքում ձեռք է բերել 1 սեփական տուն՝ Երևան քաղաքում, որին տիրապետում է 90 օրից ավելի։

Սիմիդյանը հայտարարագրել է 1991 թվականի BMW մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2013 թվականի հոկտեմբերի 15-ին։ Տարեվերջին ավտոմեքենան պահպանվել է։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեկսկզբին եղել է 4 մլն 469․461, տարեվերջին՝ 1 մլն 931․465,72 դրամ։ Որպես կանխիկ դրամ՝ նախարարը տարեսկզբին հայտարարագրել է 600․000 դրամ, որը տարեվերջին նվազել է՝ հասնելով 500․000 դրամի։

Հակոբ Սիմիդյանի տարեկան եկամուտը կազմել է 21․323․601 դրամ, որն ամբողջությամբ Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլն 757․937 դրամ։

Բացի այդ, Հակոբ Սիմիդյանը հայտարարագրել է նաև 30 տոկոս բաժնեմաս՝ «Լե Տիսիմ» ՍՊԸ-ում։ Այս բաժնեմասը նա ձեռք է բերել է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հակոբ Սիմիդյանն իր բաժնեմասը 2023 թվականի մայիսի 31-ին 3 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման է հանձնել «ՄԱԳՆԻՏ 2020» ՍՊԸ-ին։

Նշենք, որ կառավարության պաշտոնական կայքում Հակոբ Սիմիդյանի կենսագրության բաժնում նշված է, որ վերջինս ամուսնացած է, սակայն նրա կինը՝ Անահիտ Սարգսյանը, վերջին տարիներին տարեկան գույքի ու եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել։ Նրա ներկայացրած միակ հայտարարագիրը թվագրվում է 2022 թվականով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում