Euronews-ը
գրում է. Երեքշաբթի Մոսկվայում Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի միջև տեղի ունեցան բանակցություններ՝ Բաքվի և Երևանի լարված հարաբերությունների ֆոնին։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Փաշինյանը դեռ դեկտեմբերի վերջին հայտարարեց, որ Հայաստանը չի կարող մնալ ՀԱՊԿ-ում, իսկ հունվարի 14-ին ստորագրվեց ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը։ Արտգործնախարարների հանդիպման ընթացքում Միրզոյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կխուսափի միակողմանի աջակցությունից, իսկ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։